Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանի ձերբակալումը
Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանի ձերբակալումը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Դատավոր Պապոյանի նախագահությամբ մանրամասն քննության առնվեց մեր բողոքը: Դատարանը որոշեց բավարարել մեր բողոքը` գնդապետ Շիրինյանի ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ, առաջնայինը հիմնավոր կասկածի բացակայությամբ և հենց դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Դադարեցրեք իրավական խայտառակությունները…»,– գրել է նա։