ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված նախագիծ, որով ընդլայնվում է հայտարարատուների շրջանակը, ներդրվում է ծախսերի նոր հայտարարագրման ինստիտուտ: «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց 101 կողմ, 17 դեմ ձայներով: Նախագծի քվեարկությանը չմասնակցեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Նախագծով վերանայվել է հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկը: …