ԱՄՆ Սենատը հաստատել է նախագահ Ջո Բայդենի կողմից պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Էնթոնի Բլինքենին. գրում է ՏԱՍՍ-ը: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 78 սենատոր, դեմ՝ 22-ը։ Առաջիկայում 58-ամյա Բլինքենը կստանձնի պաշտոնը։ Բլինքենը ծնվել է 1962 թ.-ին Նյու Յորքում՝ հրեայի ընտանիքում։ Բիլ Քլինթոնի նախագահության օրոք նա աշխատել է ազգային անվտանգության խորհրդում, եղել նախագահի հատուկ օգնականը արտաքին քաղաքական …

