Սենատը հաստատեց Բլինքենին պետքարտուղարի պաշտոնում

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

ԱՄՆ Սենատը հաստատել է նախագահ Ջո Բայդենի կողմից պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Էնթոնի Բլինքենին. գրում է ՏԱՍՍ-ը:

Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 78 սենատոր, դեմ՝ 22-ը։ Առաջիկայում 58-ամյա Բլինքենը կստանձնի պաշտոնը։

Բլինքենը ծնվել է 1962 թ.-ին Նյու Յորքում՝ հրեայի ընտանիքում։ Բիլ Քլինթոնի նախագահության օրոք նա աշխատել է ազգային անվտանգության խորհրդում, եղել նախագահի հատուկ օգնականը արտաքին քաղաքական հարցերում։ 2002-2008 թթ.-ին Բլինքենը ղեկավարել է Սենատում Դեմոկրատական կուսակցության արտաքին գործերի կոմիտեն։ 2009 թ.-ին երբ Օբաման դառնում է նախագահ, Բլինքենը զբաղեցնում է փոխնախագահ Բայդենի անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը։

2015-17 թթ.-ին եղել է այն ժամանակվա պետքարտուղար Ջոն Քերիի տեղակալը։

Հիշեցնենք, որ Բլինքենը մինչ այս գրավոր հաստատել էր, որ աջակցելու է ԱՄՆ կողմից Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում շարունակվող մարդասիրական ճգնաժամի կարիքները հոգալու համար ֆինանսավորմանը։ Նա նաև հավելել էր, որ «Լեռնային Ղարաբաղում վերջերս գրանցված ռազմական գործողությունների ֆոնին մեր վարչակազմը կվերանայի Ադրբեջանին հատկացվող անվտանգության աջակցությունը»։