Ես նոր թափ կհաղորդեմ ԱՄՆ-ի ներգրավվածությանը ԼՂ հակամարտության մշտական լուծում գտնելու հարցում․ Էնթոնի Բլինքեն

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի կողմից պետքարտուղարի թեկնածու առաջադրված Էնթոնի Բլինքենը, նախքան Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումները, գրավոր հաստատել է, որ աջակցելու է ԱՄՆ կողմից Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում շարունակվող մարդասիրական ճգնաժամի կարիքները հոգալու համար ֆինանսավորմանը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA)։

Մասնավորապես Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի կողմից ներկայացված  հարցերին տրված չորս մանրամասն գրավոր պատասխաններում Բլինքենն իր աջակցությունն է հայտնել «Հայաստանին անվտանգության հարցում աջակցություն ցուցաբերելուն և ժողովրդավարական կառավարման ամրապնդման և տնտեսական աճի խթանմանն ուղղված օգնությանը, որոնք երկուսն էլ օգնելու են ամրապնդել Հայաստանի անվտանգությունն ու կայունությունը»: Վերջինս նաև հավելել է, որ «Լեռնային Ղարաբաղում վերջերս գրանցված ռազմական գործողությունների ֆոնին մեր վարչակազմը կվերանայի Ադրբեջանին հատկացվող անվտանգության աջակցությունը»։

Բլինքենն իր երեք պատասխաններում ընդգծել է իր նվիրվածությունը «աշխատել Կոնգրեսի և պաշտպանության նախարարի հետ` որոշելու Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության կարիքները բավարարելու համար հատկացվող աջակցության չափը»:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ գործունեության մասին Մենենդեսի հարցին ՝վերջինս նշել է․ «Նախագահն ասել է, որ ԱՄՆ-ը պետք է առաջնորդի դիվանագիտական ջանքերը՝ հակամարտությանը հարատև լուծում գտնելու համար՝ աշխատելով մեր եվրոպացի գործընկերների հետ: Հաստատվելու դեպքում ես նոր թափ կհաղորդեմ ԱՄՆ-ի ներգրավվածությանը այնպիսի մշտական լուծում գտնելու համար, որը կապահովի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը և կօգնի երաշխավորել, որ նոր պատերազմ չի բռնկվի: Սա ներառում է մեր ակտիվացումը Մինսկի խմբի շրջանակում և լրացուցիչ դիվանագիտական աշխատանք՝ երրորդ կողմի ցանկացած նոր միջամտությունը կանխելու համար», – ասել է ԱՄՆ Պետքարտուղարության ապագա ղեկավարը:

 

Տաթև Ֆռանգյան