Ինչու են պատերազմի ժամանակ Փաշինյանի ու Տոնոյանի միջև խնդիրներ առաջացել. արձագանքում են նաև ԳՇ֊ից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 11:04
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից շուրջ երեք ամիս անց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը մեղադրական սլաքներն ուղղում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմը: «Մեդիամաքս»-ի հետ զրույցում Տոնոյանն ասել է՝ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը 2020 թվականի հունիսի 12-ին Անվտանգության խորհրդի նիստում իր հետ համաձայնությամբ է զեկուցել այն մասին, որ «մեր հակառակորդը ոչ միայն Ադրբեջանն է, այլև Թուրքիան, ուստի անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժն ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն»: Նախկին նախարարը նաև հավելել է, որ պատերազմի 4-րդ օրը, երբ Օնիկ Գասպարյանն ասել է՝ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է մարտական գործողությունները դադարեցնել, նույնպես իր հետ համաձայնեցված է եղել: Դավիթ Տոնոյանի խոսքերի ենթատեքստում, փաստորեն, այն է, որ ռազմական ղեկավարությունն իր պարտականությունները կատարել է անթերի, իսկ քաղաքական ղեկավարությունը հետևողական չի եղել և պատերազմն օր առաջ կանգնեցնելու քայլեր չի ձեռնարկել:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց՝ Դավիթ Տոնոյանը պետք է պատասխանի հարցին, թե ինչու հայկական կողմը պատրաստ չէր լայնածավալ պատերազմի: Նա շեշտեց՝ Տոնոյանը պատերազմից առաջ բանակի խնդիրների մասին չի խոսել:

Անդրանիկ Քոչարյանն իր հերթին մեղադրական սլաքները վերահասցեավորեց Դավիթ Տոնոյանի ուղղությամբ:

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանն էլ այն տեսակետին է, որ Դավիթ Տոնոյանը պետք է խոսեր պատերազմի և պարտության առանցքային պատճառների մասին: Նրա խոսքով՝ Տոնոյանն անմիջական պատասխանատվություն էր կրում բազմաթիվ հարցերի վերաբերյալ, որոնք որոշիչ են եղել մեր պարտության մեջ, բազմիցս բարձրաձայնվել են ընդդիմության կողմից և մինչ օրս մնացել են անպատասխան։

Ինքը՝ Դավիթ Տոնոյանը պատերազմի ընթացքում իր նշանակալի բացթողումը համարել է այն, որ պատերազմի պայմաններում չի կարողացել հաղթահարել վարչապետի, պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի միջև առաջացած անհստակությունը և դրա հետևանքով առաջացող խոչընդոտները։ Արտակ Զաքարյանն ասում է՝ Տոնոյանը մեղադրանքներն ուղղում է նաև վարչապետին:

Որպես այս խնդրի հիմնավորում՝ Տոնոյանը նշել է այն, որ 2015 թվականին ընդունված նոր Սահմանադրությամբ պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարը փաստացի դուրս է մնում ռազմական գործողությունների պլանավորման և վարման գործընթացից, քանի որ այդ լիազորությունները վերապահվում են Գերագույն հրամանատարին և Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին։ Անդրանիկ Քոչարյանն էլ հակադարձում է՝ Դավիթ Տոնոյանի կողմից օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որպես հանձնաժողովի նախագահ, չի ստացել, որով, ըստ Քոչարյանի, հնարավոր կլիներ ՊՆ-ԳՇ և վարչապետ համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնել:

Դավիթ Տոնոյանի նշած՝ վարչապետ-պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ ենթադրյալ խոչընդոտների մասին Factor TV-ն մեկնաբանություն խնդրեց նաև Զինված ուժերի ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանից: Վերջինն ասաց՝ նման տեղեկություններ իրեն հայտնի չեն:

Արդյո՞ք Դավիթ Տոնոյանի և բարձրաստիճան մյուս պաշտոնյաների հայտարարություններն օբյեկտիվ քննությունների առարկա կդառնան իրավապահների կողմից և կտրվեն սպառիչ պատասխաններ՝ հայտնի չէ: Անդրանիկ Քոչարյանը մեզ հետ զրույցում պնդեց՝ հիմա Արցախյան երկրորդ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը չէ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան