Հրազենային զենքի կրակոցների ձայն է լսվել Թբիլիսիում «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նստավայրի մոտ։ Իրավապահ մարմինները գտել են ոչ մարտական, ազդանշանային զենքի պարկուճներ։ Այս մասին լրագրողներին հայտնել է բողոքի ցույցի մասնակիցներից մեկը։ «Լսել ենք 4-5 կրակոց, սակայն ավելի ուշ պարզվել է, որ ցուցարարներն օգտագործել են մեկնարկային ատրճանակ Իվանիշվիլիին արթնացնելու նպատակով։ Ոստիկանությունն արդեն գտել …

