Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալները նոյեմբերի 4-ին հրթիռային զինատեսակներով հարձակում են գործել Թուրքիայի Հանրապետության Հաքքարի նահանգի Դերեջիք գավառի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Հաքքարիի նահանգապետարանը՝ նշելով, որ հարձակման ընթացքում սպանվել է 1, ծանր վիրավորում ստացել 2 հոգի: Տարածաշրջանում սկսվել են լայնածավալ գործողություններ: Հաքքարին ՔԱԿ զինյալների և թուրքական զորքերի բախման ամենաթեժ կետերից մեկն է: …

