Դատաիրավական բարեփոխումների շրջանակներում ակտիվորեն քննարկվում է Գերագույն դատարան ստեղծելու տարբերակը։ Դրան զուգահեռ քննարկվում են նաև Գերագույն դատարանի նախագահի հավանական թեկնածուների անունները։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ այդ պաշտոնում ամենահավանական թեկնածուն արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն է, որը բազմիցս դրական է արտահայտվել Գերագույն դատարան ստեղծելու գաղափարի շուրջ։ Թեմայի հետ կապված Factor.am-ը մեկնաբանություն խնդրեց Հովհաննես Մանուկյանից, որը նշեց, …