Հայաստանում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն իր աշխատանքով կփորձի մեծացնել երկրի ինստիտուցիոնալ կարողությունների՝ դիմակայելու հնարավոր համավարակներին: Այս մասին հանձնաժողովի առաջին նիստում ասաց քննիչ հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը: Արկադի Խաչատրյանը նախ ողջ հանձաժողովի անունից երախտիքի խոսքեր հայտնեց բժիշկներին՝ հերոսական աշխատանքի համար: «Նրանք հաճախ իրենց կյանքն ու առողջությունը չէին խնայում մեր հայրենակիցների …

