Հնդկաստանի ու Չինաստանի միջև բախումներ են գրանցվել․ երկու կողմից կան վիրավորներ․ Latestly

Լուրեր

01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
Բոլորը

Հնդկաստանի ու Չինաստանի սահմանապահ ուժերի միջև բախումներ են գրանցվել Հնդկաստանի հյուսիսային Սիկիմ շրջանի Նակու-Լա քաղաքում։ Այս մասին այսօր հայտնել է Latestly տեղեկատվական պորտալը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Ըստ այդ տվյալների՝ Չինաստանի Ազգային ազատագրական բանակի զինվորականները փորձ են արել ներխուժել Հնդկաստանի տարածք, հնդիկ զինվորականները նրանց կանգնեցրել են։ Բախումների արդյունքում վիրավորվել է 20 չինացի ու 4 հնդիկ զինվոր։

Լրատվականի տեղեկությունների համաձայն՝ իրավիճակն այդ շրջանում արդեն վերահսկողության տակ է։ Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։

Այս տեղկությունները հայտնվել են այն բանից հետո, ինչ Հնդկաստանի ու Չինաստանի ցամաքային զորքերի հրամանատարությունը բանակցություններ են վարել, որոնց ժամանակ քննարկել են սահմանապահ շրջաններում իրավիճակն ու զորքերի հետքաշման հարցը։ Հանդիպումը տևել է 15 ժամ։ Այն եղել է նմանատիպ 9-րդ հանդիպումը։

Նշվում է, որ  իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ անցած տարվա մայիսի սկզբին  շուրջ 250 չինացի ու հնդիկ զինվորի միջև բախումներ են տեղի ունեցել, որի ժամանակ երկու կողմից  ավելի քան 100 մարդ վիրավորվել էր։

 

Տաթև Ֆռանգյան