Պատերազմ էր համավարակի դեմ, առաջամարտիկները բժիշկներն էին, ունեցել ենք 3000-ից ավել մահ․ Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
Բոլորը

Հայաստանում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն իր աշխատանքով կփորձի մեծացնել երկրի ինստիտուցիոնալ կարողությունների՝ դիմակայելու հնարավոր համավարակներին: Այս մասին հանձնաժողովի առաջին նիստում ասաց քննիչ հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը:

Արկադի Խաչատրյանը նախ ողջ հանձաժողովի անունից երախտիքի խոսքեր հայտնեց բժիշկներին՝ հերոսական աշխատանքի համար: «Նրանք հաճախ իրենց կյանքն ու առողջությունը չէին խնայում մեր հայրենակիցների կյանքը փրկելու համար: Սա իրականում պատերազմ էր՝ վիրուսի դեմ, և առաջամարտիկները մեր բժիշկներն էին»,- նշեց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ-ում ավելի քան 166 000 մարդ վարակվել է կորոնավիրուսով. կորոնավիրուսի պատճառով գրանցված մահերի թիվը գերազանցում է 3000-ը:

Պատգամավորը շեշտեց՝ հանձնաժողովի նպատակն է վեր հանել այն բոլոր խնդիրները, որ ունեցել ենք, ուսումնասիրել դրանց լուծմանն ուղղված կառավարության և պարետատան միջոցառումները և ներկայացնել համապատասխան առաջարկություններ: «Ակնհայտ է, որ վերջնանպատակը պետք է լինի երկրի ինստիտուցիոնալ կարողությունների մեծացումը՝ նման համավարակներին դիմակայելու համար, որոնցից ապագայում ապահովագրված չէ ոչ մի երկիր»,-ասաց նա:

Հանձնաժողովի առաջին նիստը հիմնականում կլինի ընթացակարգային, կհաստատեն հանձնաժողովի աշխատակարգը, կընտրեն հանձնաժողովի նախագահի տեղակալին և կորոշեն այլ կազմակերպչական հարցեր:

Հիշեցնենք՝ Հանձնաժողովը ստեղծվել է ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում: