Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի բոլոր հայտարարությունները մնում են կիսատ, և անհայտ է դրանց հանգուցալուծումը։ Այս մասին «Գաջ քսողից՝ մենեջեր, կա պրոֆեսիոնալիզմի պակաս: Իսկ ինչի՞ պակաս կա կառավարությունում, եթե «կրթական համակարգն ավերակ» է» թեմայով քննարկման ժամանակ ասաց հետազոտող Լուսինե Խառատյանը՝ ընդգծելով, որ արդեն կասկածամտորեն է վերաբերում նախարարության հայտարարություններին։ Խառատյանի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարության կողմից մասնակցային գործընթացների …