Գերմանիայում իրավապահ մարմինները պետք է չափազանց զգոն լինեն իսլամիստական ծայրահեղականների կողմից սպառնալիքի դեմ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակի ղեկավար Թոմաս Հալդենվանգը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Գերմանիայի հատուկ ծառայությունների ղեկավարի խոսքով՝ վերջին շաբաթներին գրանցված ահաբեկչությունների կապակցությամբ անհրաժեշտ է համակ ուշադրությամբ հետևել «արդեն հայտնի վտանգավոր տարրերին»։ Նրանց թվում, ամենայն հավանականությամբ, կան այնպիսիք, …

