Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ֆրանսիական կողմն ապացույցներ ունի այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի մարտական գործողություններին Թուրքիայից բերված սիրիացի իսլամիսներ են մասնակցում։ Այս մասին հայտարարել է ԵՄ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բրյուսել ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Մենք հստակ տեղեկություն ունենք, որը մատնանշում է, որ սիրիացի զինյալները հեռացել են Ղազիանթեպի մարտադաշտը՝ Ղարաբաղում մարտական գործողությունների …

