Կորոնավիրուսի դեմ պատվաստման վկայագիրը պարտադիր պայմա՞ն՝ ԵՄ մուտք գործելու համար

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Եվրամիությունում պայմանավորվել են SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ պատվաստումների միասնական վկայագիր մտցնել։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ԵՄ կառավարությունների ու ղեկավարների տեսակոնֆերանսի ժամանակ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն առաջարկել է ամբողջ ԵՄ-ի համար ներդնել պատվաստման միասնական վկայագիր: Նրա կառավարությունն արդեն մշակել է նման փաստաթղթի նմուշը:

«Չնայած  պատվաստումը պարտադիր չի լինելու և այն  չենք դնելու որպես ճանապարհորդության համար նախապայման», – գրել է Միցոտակիսը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին ուղղված նամակում: Նա «հրատապ» խնդիր է անվանել կորոնավիրուսի դեմ ստացած պատվաստանյութի վերաբերյալ ստանդարտացված փաստաթղթի մշակումը:

Հունաստանին անմիջապես իրենց աջակցությունն են հայտնել նաև ԵՄ անդամ մյուս երկրները, որոնք մեծապես կախված են զբոսաշրջությունից․ Իսպանիան, Պորտուգալիան, Մալթան։

«Չափազանց կարևոր է, որ այս ամռան մոտենալուն պես մենք բոլորս զգանք, որ անվտանգ է մեկնել Պորտուգալիա և, իհարկե, Հունաստան», – անցյալ շաբաթ այս մասին ասել է Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստան:

Հունվարի 19-ին Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ արդեն աշխատում է ԵՄ երկրների հետ պատվաստումների վկայագիրը մշակելու ուղղությամբ: Նախատեսվում է ընդհանուր մոտեցման շուրջ համաձայնություն ձեռք բերել մինչև հունվարի վերջ:

 

Տաթև Ֆռանգյան