Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Երեխաների պաշտպանության միջազգային օրվան՝ հունիսի 1-ին ընդառաջ նախաձեռնել է ասմունքի մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել 4-8 տարեկան երեխաները։ Մասնակիցները տեսատարբերակով պետք է ներկայացնեն հայ գրողների ստեղծագործություններից հատվածներ: Տեսանյութը չպետք է գերազանցի մեկ րոպեն: Այն անհրաժեշտ է ուղարկել թատրոնի էլեկտրոնային փոստի հասցեին` [email protected]՝ կից նշելով մասնակցի անունը, ազգանունը և տարիքը։ …