Ես ձեզ խնդրում եմ լինել կողմնապահ ոչ թե հօգուտ Հայաստանի, այլ հօգուտ մարդասիրության և հօգուտ նացիստական գաղափարախոսության մերժման․ Ռուբինյանը՝ ԵԽ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը
«Այսօրվա ելույթս ԵԽԽՎ-ում՝ ի պատասխան Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի ելույթի»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, ապա հրապարակել ելույթն ամբողջությամբ:

«Շնորհակալ եմ, պարոն Նախագահ,

Իմ ադրբեջանցի պաշտոնակից պարոն Սեիդովն այսօր խոսեց վերջին պատերազմից հետո Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության մթնոլորտի ամրապնդման անհրաժեշտության մասին: Եկեք խոսենք վստահության մթնոլորտի մասին։ Անցյալ ամիս Ադրբեջանում թողարկվել է պաշտոնական դրոշմանիշ՝ նվիրված 2020 թվականին, որի վրա պատկերված է պաշտպանիչ հագուստով տղամարդ, այնպիսի հագուստով, ինչպիսիք կրում են COVID-ի բուժման հետ կապված բժշկական անձնակազմի ներկայացուցիչները: Դրոշմանիշում պատկերված տղամարդը մաքրում կամ ախտահանում է քարտեզի այն մասը, որի վրա գտնվում է Լեռնային Ղարաբաղը, և նա, անշուշտ, ախտահանում է այդ մասը հայերից:

Պարոն Սեիդովը և Ադրբեջանի իշխանությունները այսպե՞ս են պատկերացնում վստահության մթնոլորտի ամրապնդումը: Եթե այո, ապա սա շատ տարօրինակ է, որովհետև ես չեմ կարծում, որ մարդկության պատմության մեջ եղել է այնպիսի օրինակ, որ նացիստական գաղափարախոսությունը բերի վստահության մթնոլորտի ամրապնդման։

Մյուս կարևոր խնդիրն, անշուշտ, ռազմագերիների հետ կապված հարցն է: Համաձայն զինադադարի մասին հայտարարության՝ բոլոր ռազմագերիները և այլ պահվող անձինք պետք է անմիջապես ազատ արձակվեն «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի համաձայն: Ցավոք, սա տեղի չի ունեցել, քանի որ Ադրբեջանը հրաժարվում է ավարտին հասցնել գործընթացը և, դեռ ավելին, զինադադարից հետո ադրբեջանական կողմն իրականացրել է այլ հարձակումներ 2 գյուղերի վրա, ինչի արդյունքում գերեվարվել են այլ ռազմագերիներ, որոնց նկատմամբ Ադրբեջանը սկսել է քրեական հետապնդում՝ նրանց անվանելով «հանցագործներ» և «ահաբեկիչներ»: Ես չեմ կարծում, որ սա վստահության մթնոլորտի ամրապնդմանն ուղղված քայլ է:

Հարգելի գործընկերներ,

20 տարի առաջ Հայաստանը և Ադրբեջանը դարձան Եվրոպայի Խորհրդի անդամ: Ես գիտեմ, որ այս 20 տարիների ընթացքում ձեզանից շատերը հոգնել են հայ-ադրբեջանական շարունակական վեճերից այս դահլիճում: Արդյունքում ձեզանից շատերն այնքան էլ տրամադրված չեն եղել խոսել խնդրի մասին, ձեզանից շատերը, թերևս, կարևոր են համարել հավասարակշռված լինելը, ձեզանից շատերը, թերևս, փորձել են կողմնապահություն չդրսևորել, ինչպես նշեց պարոն Սեիդովը: Սակայն ես այսօր ձեզանից խնդրելու եմ լինել կողմնապահ։ Կողմնապահ ոչ թե հօգուտ Հայաստանի, այլ հօգուտ մարդասիրության, հօգուտ խաղաղության ու մարդու իրավունքների և հօգուտ նացիստական գաղափարախոսության մերժման: Ես կոչ եմ անում ձեզ դատապարտել Ադրբեջանի աղաղակող գործողություններն ու լեզուն, որը կիրառվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից և կոչ անել Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների անհապաղ ազատմանը, որովհետև այս մարդիկ պարզապես գտնվում են սպանված լինելու անմիջական վտանգի տակ:

Շնորհակալություն»: