Սերբիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումից առաջացած կողմնակի ազդեցությունների կեսից ավելին բաժին է ընկել Pfizer/BioNTech-ին

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սերբիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումների կիրառման հետևանքով առաջացած կողմնակի ազդեցություններ ամենաշատը գրանցվել է Pfizer/BioNTech գերմանաամերիկյան ընկերության պատվաստանյութից։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնել է Դեղորայքների ու բժշկական միջոցների հարցերով գործակալության ղեկավար Պավլե Զելիչը։

Պետական կարգավորման մարմնի վերջին տվյալների համաձայն՝ Սերբիայում պատվաստվել է ավելի քան 400 հազար մարդ։ «Այս պահի դրությամբ գրանցվել է անցանկալի 62 ազդեցություն։ Այս թվից 35-ը բաժին է ընկնում Pfizer պատվաստանյութին, 26-ը՝ Sinopharm-ին, և միայն 1-ը՝ «Արբանյակ V»-ին»,- հայտարարել է Զելիչը ազգային հեռուստաընկերության եթերից։

Նա հավելել է, որ խոսքը հիմնականում գնում է պատվաստման մասում ցավի, այտուցի ու կարմրության մասին։

 

Տաթև Ֆռանգյան