Փետրվարի 1-ից մեկնարկում են Սևանա լճի՝ մինչ այժմ գույքագրված խնդիրերի լուծմանն ուղղված գործընթացները

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ Սևանա լճի ափամերձ տարածքներում գույքագրված շենք-շինությունների, դրանց վարձակալման իրավունքների տրամադրման և ապօրինի շինությունների ապամոնտաժման թեմայով խորհրդակցություն է տեղի ունեցել։

««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առկա «Պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման» և «հողամասի վարձակալության» մասին պետական գրանցում ստացած թվով 915 պայմանագրեր։

Նշված պայմանագրերով դեբիտորական պարտքը 2021 թ․ հունվարի 8-ի դրությամբ կազմում է 209 542 091 ՀՀ դրամ։

Ներկայումս դատավարության փուլում են գտնվում գումարի բռնագանձման և պայմանագիրը միակողմանի վաղաժամկետ լուծման պահանջի մասով թվով 32 հայցադիմումներ՝ 43 845 466 ՀՀ դրամ հայցագնի չափով։

Օրինական ուժի մեջ մտած դատական թվով 22 ակտերով՝ բռնագանձման ենթակա 36 224 214 Հհ դրամի չափով, կատարողական թերթերը ներկայացվել են հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ կատարման։

Գրավոր ծանուցագրերի և աշխատանքային կարգով հեռախոսազանգերի արդյունքում թվով 263 վարձակալներ վարձավճարների կետանց չունեն, սակայն, պայմանագրից բխող պարտավորության գումարը կազմում է 28 035 000 ՀՀ դրամ։

Թվով 486 վարձակալներ պարտաճանաչ կատարում են պայմանագրով նախատեսված պարտավորությունները։

Դատական ակտերով սնանկ են ճանաչվել թվով 9 վարձակալներ, որոնց պարտավորության գումարի չափը կազմում է 27 298 852 ՀՀ դրամ։

Թվով 12 վարձակալների անվամբ առկա են ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալության կողմից տրամադրված «մահվան ակտի գրանցման վերաբերյալ» տեղեկանքներ։ Նշված վարձակալների պարտավորության գումարի չափը կազմում է 14 215 271 ՀՀ դրամ։

Նախատեսվում է թվով 61 վարձակալների ներկայացնել պայմանագիրը միակողմանի վաղաժամկետ լուծման առաջարկներ, որոնց պարտավորության գումարի չափը կազմում է 22 152 203 ՀՀ դրամ։

Նախատեսվում է թվով 23 վարձակալների գումարի բռնագանձման և պայմանագիրը միակողմանի վաղաժամկետ լուծման պահանջով կազմել հայցադիմումներ դատարան ներկայացնելու համար՝ 15 385 164 ՀՀ դրամ հայցագնի չափով։

Առկա են հողոգտագործման թվով 7 խնդրահարույց պայմանագրեր, որոնց պարտավորությունների գումարի չափը կազմում է 22 385 921 ՀՀ դրամ։

Նախարարը ևս մեկ անգամ շեշտեց, որ Սևանի փրկությունը համահայկական նշանակության խնդիր է։ Չեն հանդուրժվելու իրենց արտոնյալ համարող ու տարիներ շարունակ Սևանը կեղեքող խմբերն ու անհատները, մերժվելու են տարբեր խմբերի հովանավորության ներքո գործող շրջանակները, որոնք սեփական շահը վեր են դասում պետական ու հանրային շահից։

«Կա երկու գերնպատակ՝ առավելագույնս հավաքել ապառքները և ազատել Սևանի ափամերձ տարածքներն ապօրինի շենք-շինություններից։ Մենք մեկ վայրկյան անգամ չենք ընկրկում Սևանի փրկության և լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված վիրահատական քայլեր կատարելիս։ Փետրվարի 1-ից մեկնարկում են Սևանա լճի՝ մինչ այժմ գույքագրված խնդիրերի լուծմանն ու արձանագրված առերևույթ խախտումների վերացմանն ուղղված գործընթացները, այդ թվում՝ «Սևան» ազգային պարկի» տեխնիկական վերազինումը և հնարավորությունների հզորացումը, որը ծառայելու է լճի ափամերձ հատվածը ապօրինի կառույցներից ազատելու կարևորագույն նպատակին»,- նշել է նախարարը»,- ասված է հաղորդագրությունում: