Կորոնավիրուսի՝ աշխարհում տարածվելուց հետո մի շարք երկրներ սկսեցին վարակի դեմ պատվաստանյութեր մշակել։ Մեկ տարի անց տասնյակ պատվաստանյութերից մրցունակ են 4-ը։ Հայաստանը պայմանագիր է կնքել միջազգային Covax facility նախաձեռնության հետ, որին անդամակցում է շուրջ 190 երկիր։ Նախնական տվյալներով՝ մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանի բնակչության 3 տոկոսը կարող է պատվաստվել։ Աշխարհում արդեն միլիոնավոր մարդիկ են պատվաստվել, Հայաստանում՝ 15-ը։ Հումանիտար օգնությունը …

