Միջին աշխատավարձը բարձրացել է 3,9 %-ով․ որքա՞ն է կազմել այն դեկտեմբեր ամսին․ վիճակագրություն

Լուրեր

11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
Բոլորը

2020 թ. միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3,9%-ով, իսկ դեկտեմբեր ամսին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 1,9 %-ով։ Այս մասին տեղեկանում ենք Պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից։

Այսպես․ եթե 2019 թվականի դեկտեմբերի դրությամբ միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 224 517 դրամ, ապա 2020 թվականի դեկտեմբերին այն կազմել է 228 342 դրամ։

Այնուամենայնիվ, 2020 թվականին դանդաղել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճի տեմպը։ Այպես․ եթե 2018 թվականին միջին աշխատավարձն աճել է 4%-ով, 2019-ին՝ 5,8 %-ով, 2020 թվականին աճը կազմել է 3,9 %:

Նշենք, որ միջին ամսական անվանական աշխատավարձի աճը տարբեր է պետական և մասնավոր հատվածներում։

Պետական հատվածում 2020 թվականին այն աճել է 5,3 %-ով, իսկ միայն դեկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 1,1 %-ով։ Այսպիսով՝ 2020 թվականի դեկտեմբերին պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 226 225 դրամ, իսկ 2019-ին՝ 223 645 դրամ։ Այստեղ ևս դանդաղել է աճի տեմպը։ Եթե 2019 թվականին պետական հատվածում միջին աշխատավարձն աճել է 8,4 %-ով, ապա 2020-ին՝ 5,3 %-ով։

Մասնավոր հատվածում վերջին 2 տարիներին միջին աշխատավարձը փոքր-ինչ բարձր է պետական հատվածից, սակայն ի տարբերություն պետական հատվածի՝ աճի տեմպն ավելի ցածր է․ այսինքն՝ պետական հատվածում միջին ամական անվանական աշխատավարձը վերջին 2 տարիներին ավելի մեծ տեմպով է բարձրանում։

Ներկայացնենք թվերով․ մասնավոր հատվածում 2020 թվականին միջին ամական անվանական աշխատավարձն աճել է 3 %-ով։ Դեկտեմբերին այն կազմել է՝ 229 343 դրամ՝ 3118 դրամով ավելի պետական հատվածից, իսկ 2019 թվականի նույն ամսին՝ 224 977 դրամ։

 

Անժելա Պողոսյան