Ռուս զինծառայողները՝ անձնակազմի համապատասխան տեխնիկայով շարժվել են դեպի Ադրբեջանի Կիյամդինլլի շրջան, որտեղ ծավալվելու է Լեռնային Ղարաբաղում հրադադարի և ռազմական բոլոր գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը. այս մասին տեղեկացնում են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից: «Ռուսական խաղաղապահ զորակազմի՝ Ստեփանակերտի տեղակայման վայրում, զինծառայողները մի քանի օր շարունակ ծանոթացել են համատեղ կենտրոնի կառուցվածքին, նշանակությանը, խնդիրներին ու գործառույթներին, աշխատանքի կազմակերպման …

