Ալեքսանդր Լուկաշենկոն ստանձնել է Բելառուսի նախագահի պարտականությունները, Մինսկում Անկախության պալատում տեղի է ունեցել նրա երդմնակալության արարողությունը։ «Սպուտնիկ Բելառուսի» փոխանցմամբ՝ երդմնակալության արարողության անցկացումը գաղտնի է պահվել, իսկ երկրի ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտն ասել է, որ արարողության մասին անպայման կհաղորդեն։ Նշվում է, որ հյուրերը Բելառուսի նախագահի նստավայր են հրավիրվել վերջին պահին։ Արարողությանը ներկա են եղել խորհրդարանի …