Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծ, որը հնարավորություն կտա առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց ներել մինչև 2020 թվականի օգոստոսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները: Կառավարության ներկայացրած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը ստացավ պատգամավորների 98 կողմ ձայները։ Նախագծով սահմանվում է, որ շահութահարկով հարկման …

