Փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը Հայաստանից Ռուսաստան մեկնելու համար բավարար կլինի կորոնավիրուսի թեստի՝ 72 ժամ ժամկետով բացասական արդյունքի առկայությունը։ Հունվարի 27-ին Կառավարության նիստի ժամանակ այս մասին նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով՝ ծրագիրը պիլոտային է։ Առաջին իսկ օրը՝ փետրվարի 1-ին, «Զվարթնոց» օդանավակայանը, վերջին ամիսների համեմատ, անսովոր մարդաշատ էր։ Դեպի Ռուսաստան այսօր նախատեսված 5 չվերթի տոմսերը վաճառված …

