Ժողովրդի ցասման պահին ասում են՝ դուրս եկեք փողոց, կկանխենք Լաչինի և Քելբաջարի հանձնումը, հետո՝ ցրվում տներով, դա՞ է իրական ընդդիմությունը. Միքայել Նահապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանի հետ

-Երկրորդ նախագահը բաց հայտարարում է՝ մասնակցելու է արտահերթ ընտրություններին, եթե դրանք լինեն, ինչը, մեծ հավանականությամբ, նշանակում է հետևյալը՝ քաղաքական պայքարը «Իմ քայլի» և Քոչարյանի, նախկինների միջև լինելու է սև-սպիտակի, նախկինի ու ներկայի տրամաբանությամբ։ Ինչպե՞ս է պատրաստվում «Քաղաքացու որոշում» կուսակցությունը պատրաստվում տեղավորվել այս պայքարում։

-Նախ՝ ես ասեմ, որ եթե Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի բնավորությամբ, մտածողությամբ և քաղաքական անցյալով որևէ մեկը դիմեր մեր կուսակցություն՝ անդամակցելու համար, մեր անդամության հանձնաժողովը կմերժեր։ Այնպես որ՝ ես ուրախ եմ, որ մեր մեջ այդպիսի մարդիկ չկան։

-Դա առավելությո՞ւն է, թե՞ թերություն։

-Ինձ համար դա առավելություն է։ Երկրորդ՝ ինչ ենք անելու մենք․ պայքարելու ենք քաղաքացիների քվեի համար, որովհետև մենք կարծում ենք, որ Հայաստանի քաղաքացիները, արդեն անցած լինելով այս ցավոտ փորձության միջով, դարձել են պրագմատիկ, ուղիղ հարցեր տվող և բոլորին տալու են հարցեր՝ ցավոտ և դժվար հարցեր, և այդ ցավոտ հարցերի պատասխաններն էական նշանակություն են ունենալու ապագա քաղաքական կոնֆիգուրացիայի համար։ Մենք ցույց ենք տալու ատամ, մենք ցույց ենք տալու կառավարչական պատկերացումներ և մեր քաղաքացիներին տալու ենք հնարավորություն՝ կատարել ընտրություն այս երկու անձանց անձնական թշնամանքից դուրս, որովհետև իրականության մեջ մի ամբողջ երկիր կրակն է ընկել այս մարդկանց՝ տասը տարուց ավելի ձգվող թշնամանքի ձեռքը։ Իրենք, որպես երկու քաղաքական գործիչներ, չեն կարողանում լուծել հարցերը քաղաքական կամ իրավական ճանապարհով։

-Ինչպե՞ս եք գրավելու քաղաքացիներին Նիկոլ Փաշինյանի հետևից 100 հազարավոր մարդիկ գնում էին, Ռոբերտ Քոչարյանի հետևից ժամանակին գնացել են մարդիկ՝ նա, այնուամենայնիվ, նախագահ է ընտրվել՝ չնայած ընդդիմությունը կեղծիքների մասին է հայտարարել։ Հիմա «Քաղաքացու որոշում» կուսակցության կշիռը որտե՞ղ է, ինչո՞վ եք լավը ձեր հակառակորդներից։

-Իմ կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանից և Ռոբերտ Քոչարյանից լավը լինելն այդքան էլ դժվար բան չի։ Եթե մենք ընտրելու ենք այդ չափանիշով՝ արդյո՞ք նրանցից լավն ենք, ինձ թվում է՝ Հայաստանում այդ դեպքում մի քանի 100 հազար երկրի ղեկավարի թեկնածու կարելի է գտնել։ Չափանիշն իրենք չեն։ Իմ չափանիշը երկրի ապագայի մասին պատկերացումն է։ Ինչպե՞ս ենք անելու, որ դա հասանելի լինի։ Մենք այս պահին էլ աշխատում ենք մարզերում, գյուղերում, Երևանի փողոցներում՝ մարդկանց մեր ծրագրերը ներկայացնելու և նրանց հետ համագործակցության հնարավորություններ ստեղծելու վրա։ Երբ որ մենք կունենանք այնքան թվով դաշնակիցներ, որոնք պատրաստ կլինեն իրենց բարեկամներին և հարևաններին, ընկերներին ներկայացնել այն խոսքը, որ մենք ասում ենք, որ անցյալի մասին չէ, թե ով դավաճանեց կամ թալանեց երկիրը, այլ ապագայի մասին է, թե ինչպես ապրենք մի երկրում, որի չորս ղեկավարները չեն կարողացել ապահովել այնպիսի զարգացում, որը չէր կանգնի գոյության ճգնաժամի առաջ, այ՝ այդպիսի տեսլականը երբ կկարողանանք ներկայացնել այդ մարդկանց, ես կարծում եմ՝ մեզ հետ շատ-շատերը կկարողանան ճանապարհ անցնել։

-Դուք կարծում եք, որ այս իշխանությանն ընդդիմություն ընկալվո՞ւմ եք։ Այսօր, կարծես թե, ընդդիմության չափանիշ է բարձրաձայն հայհոյելը, Նիկոլ Փաշինյանին ավելի ծանր պատժատեսակների ենթարկելը, մի բան, որով Ձեր քաղաքական ուժը աչքի չի ընկնում։

-Ընդդիմության ով լինելը, այսինքն՝ թե ով է ընդդիմություն, հինգ տարի առաջ ես կհամաձայնվեի, որ որոշվում է Ֆեյսբուքի փոքր կենտրոնում, որովհետև Ֆեյսբուքի ալգորիթմը այն ժամանակ ուրիշ էր։ Այսօր Ֆեյսբուքով դատելը հանրության մասին մեծագույն մոլորություն է։ Խոսքը գնում է պրոկառավարական և ընդդիմադիր 5․000 մարդու մասին։ Մնացած հանրությունը լուռ հետևում է այն շվեդական ֆիլմին, որ տեղի է ունենում իրենց շուրջ։ Ես նորից հարց եմ բարձրացնում՝ արդյո՞ք իրական է այն ընդդիմությունը, որը ժողովրդի ցասման պահին ձևակերպում է չիրականանալի խնդիր, խոստանում է, որ մի շաբաթ հետո հասնելու է իր դրած խնդրին, ու հետո ցրվում է տուն՝ ասես ոչինչ էլ չի եղել։ Բա այդ մարդիկ, ովքեր այսօր պատասխանատվությունից են խոսում, չե՞ն ուզում պատասխանատվության առջև կանգնել, թե ինչու էին ասում՝ դուրս եկեք փողոց, ամսի 27-ին Նիկոլ Փաշինյանն էլ վարչապետ չի լինելու, ես դա խոստանում են և այլն, այդ մարդիկ պատասխան չե՞ն տալու դրա համար։ Այդ մարդիկ պատասխան չե՞ն տալու, որ ամսի 11-ին դուրս եկան փողոց, ասացին՝ ժողովուրդ ջան, եթե դուրս գաք փողոց, մենք կկարողանանք կանխել Լաչին-Քելբաջարի հանձնումը, իսկ կարող է՝ իրենք այդպես չանեին, գուցե կա՞ր այդպիսի լուծում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան