Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինվորականների տեղակայման պայմանների բարելավման նպատակով Ռուսաստանի Պաշտպանության նախարարոթյան նյութատեխնիկական ապահովման մասնագետները կարճ ժամկետներում Խաչմաչ բնակավայրում կառուցել են 60 հոգու համար նախատեսված հերթական բլոկ-մոդուլային քաղաքը ։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։ Տեղեկացվում է, որ սա արդեն իր տեսակի մեջ նման 4-րդ քաղաքն է, որը կառուցվել է խաղաղապահ զորախմբի զինծառայողների համար։ …

