Վրաստանի և օտարերկրյա քաղաքացիների կողմից երկրի օդային սահմանը հատելու ռեժիմը փոխվում է

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Վրաստանի կողմից կանոնավոր չվերթների վերականգնման հետ միասին փոխվում է նաև Վրաստանի և օտարերկրյա քաղաքացիների կողմից երկրի օդային սահմանը հատելու ռեժիմը, գրում է aliq.ge-ն:

Այսօրվանից՝ փետրվարի 1-ից, երկիր վերադարձող Վրաստանի քաղաքացին 12 օրվա փոխարեն ինքնամեկուսացման մեջ կանցկացնի 8 օր, կամ կորոնավիրուսի PCR թեստ հանձնելու դեպքում, 72 ժամվա ընթացքում հնարավորություն կունենա նորից հանձնել թեստը և թողնել ինքնամեկուսացումը:

Մինչ այս գործող կանոնակարգերի համաձայն՝ արտերկրից վերադարձող Վրաստանի քաղաքացին պետք է ինքնամեկուսացման մեջ մնար 12 օր, իսկ PCR թեստի բացասական արդյունքի դեպքում անձը պարտավոր էր 8 օր մնալ ինքնամեկուսացման մեջ:

Ինչ վերաբերում է օտարերկրյա քաղաքացիներին, Վրաստանը ներս կթողնի բոլոր այն քաղաքացիներին, որոնք անցած կլինեն COVID-19-ի պատվաստման ամբողջական կուրսը:

Որոշակի պայմաններով երկիր կարող են մուտք ունենալ նաև Եվրամիության, Իսրայելի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի քաղաքացիներն ու ռեզիդենտները։ Նրանց համար պարտադիր է PCR թեստի բացասական պատասխանը՝ արված մուտքից առաջ ոչ շուտ, քան 72 ժամ առաջ, իսկ Վրաստան այցի 3-րդ օրը պարտավոր են կրկնակի թեստ անցնել: