Ասել եմ՝ «ում են պատկանում Արցախի տարածքները» խոսակցությունները հանգեցրին պատերազմի. Անուշ Բեղլոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ես շատ զարմացա՝ պարոն Գորգիսյանի հայտարարությունը կարդալով, քանի որ նա լինելով երկու գումարումների փորձառու պատգամավոր և ունենալով լավ կրթություն, չէր կարող չհասկանալ, որ այդպիսի հայտարարության տակ դնել սկզբնաղբյուրի հղումը, այլ ոչ թե ինձ վերագրվող խոսքեր պարունակող լրատվամիջոցի նյութ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ գորգիսյանը դիմել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին և պահանջել, որ Անուշ Բեղլոյանին զրկեն մանդատից:

«Այո՛, ես պնդում եմ, որ այդպիսի հայտարարություններ չեմ արել: Նրանից, ինչ ինձ վերագրվում է, ես առհասարակ ոչինչ չեմ ասել: Նախ, ես ասել եմ, որ հայ գերիների վերադարձը պետք է անհապաղ տեղի ունենա և հիմնավորել եմ այն, և ադրբեջանական կողմը չի կարողացել հակադարձել ինձ: Երկրորդ, ես ասել եմ, որ այն հարցը, թե որն է Ղարաբաղի կարգավիճակը, պետք է քննարկվի ոչ թե այս սեմինարի ընթացքում, այլ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հովանու ներքո, երկրների ղեկավարների և ԱԳ նախարարների միջև:

Բեղլոյանը հերքեց, թե ասել է կարևոր չէ, թե ով է սկսել պատերազմը և կարևոր չէ, թե ում պատմական տարածքներն են դրանք. «Դուք կարող եք նայել ամբողջ ձայնագրությունը… Միակ նախադասությունը, որի վրա կառուցվել է այդ ամբողջ սուտը, եղել է ի պատասխան թուրք ներկայացուցչի պնդմանը, որ Արցախում վերականգնվել է պատմական արդարությունը: Այդ պնդմանը ես պատասխանել եմ, որ հայերից ավելի լավ պատմական մեջբերումներ անել որևէ մեկը չի կարող՝ նկատի ունենալով, որ 30 տարի Ադրբեջանը հնարելով պատմություն, փորձում է հիմնավորել Արցախի պատմական կարգավիճակը, և հայերը այդ հարցում ավելի լավ են: Մեր պատմությունը և անտիկ մեջբերումները ապացուցում են հակառակը: Ես կոչ արեցի, որ խոսակցությունն այդ համատեքստում չշարունակվի»,-ասաց պատգամավորը:

Դիտարկմանը, որ ինքը այդ կոնֆերանսում ասել է, որ 30 տարի անընդհատ մենք անդրադարձ ենք կատարել դրան, վկայակոչել ենք պատմական աղբյուրները, ինչն էլ հանգեցրել է պատերազմի, Բեղլոյանն ասաց. «Ես նկատի ունեի, որ 30 տարի Ադրբեջանն ապարդյուն փորձել է ապացուցել, իր ժողովրդին համոզել է, որ Արցախը իրենց պատմական հողն է: Ես ասացի, որ 30 տարվա նրանց այդ խոսակցությունները բերեցին պատերազմի»:

Ինչ վերաբերում է նրան, որ ադրբեջանական մամուլը գրում է, որ տեսեք, հայերն էլ են ընդունում, որ դրանք ադրբեջանական հողեր են, Բեղլոյանը նկատեց, որ դա նշանակում է, որ ադրբեջանական մամուլն ու հայաստանյան որոշ խեղաթյուրող անձինք երևի աշխատում են իրար հետ:

Հարցին, թե չե՞ք մտածո՞ւմ, որ պետք է մեր տարածքները հետ բերենք, նա պատասխանեց. «Անպայման մտածում եմ»:

«Ռուս խաղաղապահները և մեր զինված ուժերը մեզ այս պահին հնարավորություն են տվել Արցախի և Հայաստանի ժողովրդի անվտանգությունն ապահովել երկար ժամանակով, և այդ ժամանակաշրջանը փորձել օգտագործել մեր խնդիրները լուծելու, ռազմական ուժ ձեռք բերելու, մեր երկիրը զարգացնելու համար: Եվ նրանք, որոնք այդ խաղաղության հնարավորությունը, որի ընթացքում մենք կարող ենք պատրաստվել, ուժեղանալ, որպեսզի մեր ձայնը լսելի լինի տարածաշրջանում, նրանք, որոնք փորձում են խեղաթյուրել դա և կոչեր են շուտափույթ պատերազմի, և սպառնում են մեզ պատերազմով, նրանք աշխատում են Ադրբեջանի և Թուրքիայի օրակարգով»,- ասաց Բեղլոյանը:

Ինչ վերաբերում է պնդմանը, թե ինքն ասել է նաև, որ սա հետաքրքիր ժամանակաշրջան է նաև Թուրքիայի հետ երկխոսություն սկսելու համար, նա ասաց, որ նման բան չի ասել. «Ես ասել եմ, որ քանի դեռ Թուրքիան մեր սահմաններին զորավարժություններ է կատարում, նա չի կարող լինել մեզ համար վստահելի գործընկեր: Սա ասել եմ ի պատասխան թուրք ներկայացուցչի կոչի, որ Հայաստանը պետք է սկսի վստահել Թուրքիային, քարերը փեշից թափի և սկսի աշխատել միասին տարածաշրջանում»:

Հիշեցնենք, որ «Իմ քայլի» պատգամավոր Անուշ Բեղլոյանը մասնակցել է «Пограничная ZONA» նախագծի առցանց կոնֆերանսին, անդրադառնալով Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախյան պատերազմին, մի շարք հայտարարություններ է արել, որոնք քննադատության առարկա են դարձել:

Մանրամասները՝ տեսանյութում: