Հայաստանում այս տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 0․8%-ով։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից։ Թանկացում է նկատվում մրգի ապրանքաշուկայում՝ 20․1%-ով, հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքաշուկայում՝ 3,8%-ով։ Մասնավորապես թանկացել են ալյուրը և ձավարեղենը՝ 11․1%-ով, հացը՝ 1․9%-ով, մակարոնեղենը՝ 4․7%-ով, բրինձը՝ 7%-ով։ Կաթնամթերքի շուկայում, ընդհանուր …

