Կրեմլը չի կարծում, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը կապված է Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու հետ։ Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսպես է մեկնաբանել հարցը՝ արդյո՞ք ԼՂ հակամարտության սրման նպատակը Ռուսաստանի վրա ճնշում գործադրելը չէ ՝ Բելառուսում առաջացած խնդիրներից ու Ալեքսեյ Նավալնիի թունավորումից հետո, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ո՛չ, չենք դիտարկում նման տարբերակ»,- կարճ պատասխանել է Պեսկովը։ …