Ադրբեջանի սկսած ռազմական գործողությունները շարունակվում են Արցախի շփման գծի տարբեր ուղղություններով։ Ադրբեջանի իղձերի և հայկական բանակի կողմից դրանց չեզոքացման թեմայով Factor TV-ն զրուցել է «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ, ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի հետ։ – Պարո՛ն Հովհաննիսյան, ի տարբերություն 2016 թվականի Ապրիլյան պատերազմի՝ այս անգամ Ադրբեջանը գործում էր բացահայտ, մարտերին պատրաստվում էր անթաքույց։ Ինչո՞ւ։ – Հուլիսյան մարտական …