Փետրվարի 7-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնում մասնակցել է «Iran Plast 2021» 14-րդ ցուցահանդեսի բացման արարողությանը. տեղեկանում ենք ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունից: Միջոցառմանը ներկա էին նաև Իրանում հավատարմագրված այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: Ելույթով հանդես եկավ ԻԻՀ նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն: Բացման արարողությունից հետո ՀՀ դեսպանը և նրան …

