ՌԴ-ում առաջարկել են կանխել «բելառուսական սցենարը»՝ Նավալնիի կնոջը թույլ չտալով մասնակցել Պետդումայի ընտրություններին

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Բիզնես-պատրիոտիզմի զարգացման ձեռնարկատերերի «Ավանտին» ասոցիացիան  առաջարկել է փոփոխություններ կատարել Ռուսաստանի Դաշնության օրենսդրության մեջ, որը թույլ չի տա անհատներին `օտարերկրյա գործակալներին և նրանց մերձավոր ազգականներին մասնակցել ՌԴ ցանկացած մակարդակի  ընտրություններին: Այս մասին հայտնում է Meduza.io-ն։

Նամակը, որը ասոցիացիայի նախագահ Ռախման Յանսուկովն ուղղել է Պետդումային ու Դաշնային Խորհրդին, բացատրել է իր դիրքորոշումը Ալեքսեյ Նավալնիի կնոջը 2021 թվականի Պետդումայի ընտրություններին մասնակցել թույլ չտալու ցանկությամբ։ Յուլիա Նավալնին նման ծրագրեր ունենալու մասին չի հայտարարել։

«Ինչպես հայտնի է, հրդեհն ավելի հեշտ է կանխել, քան հանգցնել։  Յուլիա Նավալնիի՝ օտարերկրյա գործակալ Ալեքսեյ Նավանիի կնոջ հնարավոր մասնակցության կանխումը Պետդումայի ընտրություններին, թույլ կտա կանխել բելառուսական սցենարն ու դրական ազդեցություն կունենա մեր երկրում քաղաքական կայունության պահպանման համար»,- ասված է «Ավանտինի» նամակում։

Յանսուկովը Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությունից և դատավարությունից հետո Ռուսաստանում տեղի ունեցած բողոքի ցույցերը կապել է «Ռուսաստանում իրավիճակն ապակայունացնելու» Արևմուտքի փորձերի և «ընտրական գործընթացների վրա ազդելու ցանկության» հետ: