Ծրագրեր՝ միտված աուտիզմ համախտանիշ ունեցող երեխաների կրթությանը. ԿԳՄՍՆ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

ՀՀ պետական բյուջեի 2020 թվականի «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի շրջանակում «Աուտիզմ» ազգային հիմնադրամն իրականացրել է աուտիզմ և զարգացման խանգարումներ ունեցող երեխաների բուժման, վերականգնման, կրթության և զբաղվածության ապահովման մի շարք ծառայություններ. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

«Դրանք իրականացվել են հետևյալ ուղղություններով՝ կրթական, վերականգնողական, մասնագիտական կողմնորոշման և զբաղվածության ծրագրեր, մասնագիտական վերապատրաստումներ, ծնողների մասնագիտական իրազեկում, ինչպես նաև հասարակության մեջ երեխաների ինտեգրման և սոցիալականացման համար անհրաժեշտ ծրագրերի ներդրում՝ կիրառելով գիտականորեն հիմնավորված մեթոդներն ու լավագույն միջազգային փորձը։

Մասնավորապես, ծրագրում ընդգրկված 1-14 տարեկան աուտիզմ համախտանիշ ունեցող շուրջ 127 երեխայի համար իրականացվել է գիտելիքների, կարողությունների, հմտությունների, զարգացման փուլերի, խոչընդոտների և տարածական տեղաշարժման գնահատում VB-mapp գնահատման գործիքով, մշակվել և կազմվել են անհատական ծրագրեր, ծնողների համար կազմակերպվել են շարունակական խորհրդատվություններ:

Այդ ամենից զատ՝ երեխաներին տրամադրվել են հետևյալ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները՝ վարքային, խոսքային թերապիա, էրգոթերապիա, արտթերապիա, երաժշտաթերապիա, ադապտիվ ֆիզիկական կուլտուրա, հոգեբանական աջակցություն: 14 և բարձր տարիքային խմբի 107 շահառուների համար վերոնշյալ թերապիաներին զուգահեռ իրականացվել են նաև զբաղվածության հետևյալ ծրագրերը՝ կավագործություն, գորգագործություն, այգեգործություն, կարուձև, խոհարարություն, համակարգչային ուսուցում, թղթի և մոմի արտադրություն:

2020 թվականին «Աուտիզմ» ազգային հիմնադրամը 100-ից ավելի ծնողների համար իրականացրել է նաև շարունակական խորհրդատվություններ և կազմակերպել 12 տեսական ու գործնական դասընթացներ: Ոլորտում աշխատող ավելի քան 30 մասնագետների համար իրականացվել են տեսագործնական վերապատրաստումներ:

2020 թվականի հոկտեմբեր ամսից ծրագրում ընդգրկվել է նաև Արցախից եկած և աուտիզմ համախտանիշ ունեցող 15 երեխա:

2013 թվականից մինչ օրս ներառական կրթական ծրագիր է իրականացվում Երևանի թիվ 126 հիմնական դպրոցում: Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել աուտիզմ համախտանիշ և նեյրոտիպիկ զարգացում ունեցող երեխաների համատեղ ուսուցման կազմակերպմանը և առանձնահատուկ պայմանների ստեղծմանն ու ապահովմանը։ Ռեսուրսային դասասենյակում աշխատանքներն իրականացնում են «Աուտիզմ» ազգային հիմնադրամի մասնագետները։ 2020 թվականին այդ դպրոցում սովորող և աուտիզմ համախտանիշ ունեցող 12 երեխա ընդգրկվել է ծրագրում, գնահատվել, վեր են հանվել նրանց կարիքները և ըստ դրանց առաջնահերթությունների՝ կազմվել են անհատական ծրագրեր»։