ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել նավագնացային ընկերությունների դեմ՝ ՌԴ-ին իրանական զենք մատակարարելու համար

Լուրեր

08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել ռուսական և իրանական բեռնափոխադրող ընկերությունների դեմ, որոնք զբաղվում են իրանական զենքի մատակարարմամբ, որը Պուտինի բանակն օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում։ ԵՄ-ն սև ցուցակում է ներառել The Islamic Republic of Iran Shipping Line Group (IRISL)-ին և դրա տնօրենին, ինչպես նաև երեք ռուսական ընկերությունների՝ «ՄԳ-Ֆլոտ», «ՎՏՍ-բրոկեր» և «Արապակս», հաղորդվում է Եվրոպական խորհրդի կայքում:

IRISL նավերը երկար տարիներ անօդաչու թռչող սարքեր են մատակարարել ԵՄ-ի կողմից պատժամիջոցների տակ գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմի համար, ասվում է հայտարարության մեջ:

Ինչ վերաբերում է ռուսական ընկերություններին, ապա դրանք «ներգրավված են իրանական արտադրության զենքի և զինամթերքի, ներառյալ՝ անօդաչու թռչող սարքերի բաղադրիչները Կասպից ծովով տեղափոխելու գործում՝ Ուկրաինայում կռվող ռուսական զորքերը համալրելու համար»:

ԵՄ բնակիչներին արգելվում է համագործակցել կամ գործարքներ կատարել այդ ընկերությունների հետ՝ թույլ տալով նրանց նավերին մուտք գործել նավահանգիստներ կամ մատուցել այլ ծառայություններ: Սահմանափակիչ միջոցներ են մտցվել՝ «կապված Ուկրաինայի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Կարմիր ծովի տարածաշրջանի զինված խմբավորումների դեմ Ռուսաստանի զավթողական պատերազմին Իրանի ռազմական աջակցության հետ»:

Պատժամիջոցներն ուղղված են «կանխելու նավերի և նավահանգիստների օգտագործումն իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների և հարակից տեխնոլոգիաների ու բաղադրիչների տեղափոխման համար», պարզաբանում է Եվրոպական խորհուրդը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի