Շուտով լուծում կտրվի, քննարկում ենք. քաղաքապետի խոսնակի պատասխանը չգոհացրեց ծնողներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 11:19
Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան և Ադրբեջան է ժամանում
17.11.2026 | 11:15
Միրզոյանը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընդլայնումն ու Կոսովոյում ՀՀ խաղաղապահների առաքելությունը
17.11.2026 | 11:08
ԵՄ-ի բանակցային թիմն առաջին անգամ մասնակցել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցություններին
17.11.2026 | 11:00
Գևորգ Ղազարյանն ու Ռոբերտ Արզումանյանը՝ հայկական ֆուտբոլի խնդիրների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:48
Միրզոյանը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաների հասանելիության ընդլայնումը
17.11.2026 | 10:36
Թափառող շների հարձակումների խնդիրը սրվել է, իսկ տուժածների վնասի փոխհատուցման հարցը չի լուծվում․ ՄԻՊ
17.11.2026 | 10:25
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին, փլուզվել է կամարներից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:18
Ակցիա ՄԱԿ-ի շենքի դիմաց՝ արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:08
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:06
Մեկնարկել է ATP-ի Ամփոփիչ մրցաշարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց մի խումբ ծնողներ այսօր՝ փետրվարի 8-ին բողոքի ակցիա են իրականացրել` պահանջելով հստակություն, թե երբ են մանկապարտեզներում վերսկսվելու ընդունելությունները: Բողոքող ծնողներից մեկը նշեց, որ մեկ տարի կարանտինային ռեժիմում սպասելով՝ ծնողները համբերել են, սակայն քաղաքապետարանը հստակ բան չի ասում:

Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն ասաց, որ քաղաքապետարանը ոչ միայն տեղյակ է այդ խնդրին, այլ նաև քայլեր է ձեռնարկում՝ մանկապարտեզներում հավելյալ տեղեր ավելացնելու հետ կապված:

«Անցած տարի համավարակի պատճառով ընդունելություն չի եղել և մինչև օրս ընդունելություն չկա, ինչպես նաև մանկապարտեզներում հաճախելիության սահմանափակում է մտցվել: Երևանի քաղաքապետարանը հետևում է բացառապես Կառավարությունից եկող ցուցումներին»,- նշեց Կարապետյանը:

Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները և համակարգող փոխքաղաքապետը նախաձեռնել են քննարկումներ համապատասխան գերատեսչությունների հետ՝ այս հարցին լուծում տալու նպատակով, հասկանալով, որ բազմաթիվ աշխատող ծնողներ երեխաներին թողնելու տեղ և հնարավորություն չունեն:

Մանրամասները՝ տեսանյութում։