12000 երեխա հերթագրված սպասում է, բայց մանկապարտեզներում ընդունելությունը չի սկսվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց մի խումբ ծնողներ այսօր՝ փետրվարի 8-ին բողոքի ակցիա են իրականացրել` պահանջելով հստակություն, թե երբ են մանկապարտեզներում վերսկսվելու ընդունելությունները: Բողոքող ծնողներից մեկը նշեց, որ մեկ տարի կարանտինային ռեժիմում սպասելով՝ ծնողները համբերել են, սակայն քաղաքապետարանը հստակ բան չի ասում:

«Մի խումբ մայրիկներով այստեղ հավաքվել ենք, քանի որ մանկապարտեզներում ընդունելության հարցը դեռ կազմակերպված չէ ու հստակ ոչ մի բան ասված չէ, թե երբ է լինելու ընդունելություն: Հիմա կարանտինն էլի երկարացվել է, մանկապարտեզների ընդունելության հարցով որևէ բան չի ասվել: Իմ երեխային հարթագրել եմ 2019 թվականի սեպտեմբերից, մսուր խումբ ունեցող մանկապարտեզում, սակայն համաճարակի պատճառով մեկ տարի է՝ ընդունելություն չի եղել: Մեղմացվել են բոլոր կանոնները, դպրոցների համար նոր կանոններ են մտցվել՝ նորմալ հաճախելիություն կազմակերպելու համար, բայց պետական մանկապարտեզների համար որևէ բան չեն ասում: 12000 երեխա հերթագրվել է և սպասում է ընդունելության, սակայն դեռ օդի մեջ են, չեն հաճախում մանկապարտեզ: Ծնողները դիմել են քաղաքապետարան, համայնքապետարան, մանկապարտեզների տնօրեններին, և ամեն տեղից տարբեր պատասխաններ են ստանում՝ անհասկանալի ժամկետով հետաձգված է ընդունելությունը․ մեկն ասում է՝ գարնանը, նույնիսկ ասել էին՝ փետրվարից 1-ից: Ստացել ենք տարբեր պատասխաններ: Ծնողներն ուզում են աշխատանքի դուրս գալ, բացի այդ՝ երեխաներին շփում է պետք, զարգացումով չպետք է հետ ընկնեն իրենց հասակակիցներից»,- նշեց ակցիայի մասնակից ծնողներից մեկը:

Մանրամասները՝ տեսանյութում։