Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով՝ Ռազգիլդեևը մեղադրանքը չի ընդունում. ՀՔԱՎ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

2021 թ․ փետրվարի 3-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Ադրինե Ղուկասյանի նախագահությամբ, տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 07-ի սահմաններում, Գյումրու Սլաբոդկա թաղամասում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով հերթական դատական նիստը. տեղեկացնում է ՀՔԱՎ-ը:

«Այս արարքը կատարելու համար ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որի մասին որոշումն ընդունելու պահից նա կրում է ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում։

Հիշեցնենք, որ տուժողի իրավահաջորդի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է ՀՔԱՎ-ը՝ հանձինս ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցի և ՀՔԱՎ փաստաբաններ Արայիկ Զալյանի ու Հայկ Հակոբյանի։

Փետրվարի 3-ին նախատեսված դատական նիստը հետաձգվել է՝ այս անգամ՝ նյութերն ամբողջության ռուսերեն թարգմանված և Ռազգիլդեևին տրամադրված չլինելու պատճառով։

Դատական նիստին հրապարակվել է մեղադրանքի եզրափակիչ մասը, սակայն Ա․ Ռազգիլդեևն իրեն մեղավոր չի ճանաչում և պարզաբանող հարցադրումներին հրաժարվում է պատասխանել։

«Դատարանը շարունակում է խախտել Քրեական դատավարության օրենսգիրքը և դատական նիստերը շարունակում է անցկացնել հեռավար այն դեպքում, երբ դա օրենքով նախատեսված չէ», – ասում է տուժողի իրավահաջորդների շահերը պաշտպանող փաստաբանը։

Բացի Քրեական դատավարության օրենսգրքի՝ վերը նշված խախտումներից՝ դատարանը նաև  կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում դատավարության մասնակիցների նկատմամբ․ չպատճառաբանված արգելում է ամբաստանյալի տեսանկարահանումը։

Դատական հաջորդ նիստը 2021 թ․ փետրվարի 22-ին է»: