ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի հրապարակման ժամանակ հայտարարեց ռուսական հեռուստաալիքների հեռարձակման վերաբերյալ ՌԴ-ի հետ պայմանագիր կնքելու մասին: «Ամենայն հավանականությամբ ՌԴ-ի հետ կկնքվի միջպետական պայմանագիր, և մեկ կամ երկու հանրային և մայրաքաղաքային սլոթեր կհատկացվեն ռուսական հեռուստաընկերություններին»,- ասաց նա: Տիգրան Հակոբյանը հավելեց, որ օտարերկրյա հեռարձակողները սլոթերի օգտագործման արտոնագիր …

