Նման պրակտիկա աշխարհում չկա, որ պարտված կառավարությունը շարունակի գործունեությունը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: «ՀՀ-ում նոր իրավիճակ է և քաղաքական օրակարգը պետք է արտացոլի ներկա իրողությունները: Դեռևս առջևում են բանակցություններ, հետպատերազմական գործընթացներ են տեղի ունենալու: Պետք է կարողանալ քաղաքական լուծումներով իրավիճակ փոխել: Պարտված կառավարությունը, պատասխանատուները …

