Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն անդրադարձավ Աբովյանի թիվ 1 դպրոցում կրթական պրոցեսի խաթարմանը: «Ուսուցչական անձնակազմը դիմել է գործադուլի, աշակերտները հայտարարել են, որ դասադուլ են անելու: Նրանք պնդում են, որ մեկ տարի առաջ դպրոցի կառավարման կազմը թարմացվել է, և կառավարման խորհրդի անդամ են նշանակվել այն ժամանակվա Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքի …

