Վարչապետը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարները

Լուրեր

01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է դիվանագետին և մաղթել արդյունավետ աշխատանք ի շահ հայ-չինական կապերի զարգացման: Վարչապետը գոհունակությամբ է հիշել 2019թ. Չինաստան կատարած իր այցը և ՉԺՀ նախագահի ու վարչապետի հետ տպավորիչ հանդիպումները, որոնց արդյունքով ձեռք բերված պայմանավորվածությունները հաջող իրականացվում են: «Հայաստանն ու Չինաստանը ինտենսիվ հարաբերություններ ունեն, չինական բիզնեսը, մշակույթը, կրթությունը շոշափելիորեն ներկայացված են մեր երկրում: Մենք պատրաստակամ ենք հետևողականորեն խորացնելու համագործակցությունը քաղաքական, տնտեսական, հումանիտար և մյուս ուղղություններով», – ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2020թ., չնայած համավարակով պայմանավորված դժվարություններին, Հայաստանից Չինաստան արտահանման ծավալն ավելացել է, ինչը երկկողմ առևտրաշրջանառության դրական դինամիկայի մասին է վկայում: Վարչապետը երախտագիտություն է հայտնել ՉԺՀ կառավարությանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ՀՀ առողջապահության ոլորտին տրամադրած օժանդակության համար:

ՉԺՀ դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար, պատիվ է համարել ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունը և վստահեցրել, որ կներդնի առավելագույն ջանքերը հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում: Նրա խոսքով՝ երկու երկրներին կապում է փոխադարձ վստահությունն ու ըմբռնումը, և Չինաստանի կառավարությունը կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Արցախում պատերազմից հետո ստեղծված իրավիճակի շուրջ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԼՂ հակամարտության հարցում Չինաստանի անկողմնակալ դիրքորոշման համար՝ նշելով, որ դեռևս չլուծված է մնում ԼՂ կարգավիճակի հարցը, և Հայաստանը կարևորում է բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Անդրադառնալով հումանիտար ասպեկտին՝ Ն. Փաշինյանն ընդգծել է, որ առաջնահերթություն է մնում գերիների վերադարձը, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը:

Ֆան Յոնգը նշել է, որ Չինաստանը սատարում է տարածաշրջանում անվտանգության, կայունության, խաղաղ համագործակցության կայացմանը և աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին և հետագա ընդլայնմանը վերաբերող հարցեր: Տնտեսական կապերի զարգացման համատեքստում անդրադարձ է եղել Հայաստանում չինական ներդրումների ավելացման, ապրանքաշրջանառության աճի, ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման, զբոսաշրջային հոսքերի ակտիվացման, նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հնարավորություններին: Երկուստեք հեռանկարային է համարվել բարձր տեխնոլոգիաների, կրթության, հումանիտար ոլորտներում գործակցությունը: Վարչապետն առաջարկել է չինական ընկերություններին ներկայացնել նաև տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման արդյունքում ստեղծվող ներդրումային հնարավորությունները, ՉԺՀ դեսպանը վստահեցրել է, որ տեղեկատվությունը կփոխանցվի չինական բիզնես շրջանակներին:

Չինաստանի դեսպանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել «Շանհայ Էքսպո – 2021» ցուցահանդեսին մասնակցելու հրավերը: