Ի՞նչ ապստամբություն, թողե՛ք ձեր ամբիցիաները․ իրար գլուխ ջարդելով չենք հաղթահարի սա․ Սուրեն Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.06.2026 | 18:44
Թուրքիան գնահատում է SAMP-T և Patriot համակարգերի ձեռքբերման հնարավորությունը՝ իր հակաօդային պաշտպանությունն ամրապնդելու համար
30.06.2026 | 18:30
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ու տարածաշրջանային խաղաղության հարցեր
30.06.2026 | 18:21
Մեծ Բրիտանիան պաշտպանության ծախսերը տարեկան կհասցնի մինչև 80 միլիարդ ֆունտի
30.06.2026 | 18:10
Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլանի մասին // Այսուհետ ՌԴ մուտքը՝ RuID հավելվածով․ ԼՈՒՐԵՐ
30.06.2026 | 18:02
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
30.06.2026 | 17:53
Իրանը հայտարարում է, որ Կատարում բանակցությունները կվերաբերվեն ԱՄՆ-ի հետ գործարքին և սառեցված ակտիվներին
30.06.2026 | 17:45
Ի՞նչ գիտեք` մարդկանց չենք գեներացնում փողոց դուրս գալու համար. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:35
ՍԴ-ն փակ նիստից հետո աշխատանքը շարունակում է բաց ռեժիմով․ ՈՒՂԻՂ
30.06.2026 | 17:28
ՌԴ և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու միակ պայմանը վարչապետ դառնա՞լն է. հարց` Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:19
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
30.06.2026 | 17:12
Շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյանը` գաղտնալսման մեջ իր անունը շրջանառելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:00
Թուրքիայի հետ F35-ի գործարքը կախված է ռուսական C-400-ները երրորդ երկրին վաճառելու որոշումից․ Euractiv
30.06.2026 | 16:52
Զելենսկին հայտնել է Մոսկվայի մարզում տիեզերական կապի կենտրոնին նոր հարվածի մասին
30.06.2026 | 16:44
Ամբերդում հայտնաբերվել են Թամար թագուհու մետաղադրամն ու մարդկային կմախք. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.06.2026 | 16:35
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
Բոլորը

Factor.amի հարցազրույցը Ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանի հետ

-Հայաստանում կստեղծվի Ներքին գործերի նախարարություն։ Ոստիկանության ծառայությունները միավորվեն մեկ նախարարության կազմում, նաև քննչական գործառույթներ են փոխանցվելու այս կառույցին։ Որպես Ներքին գործերի նախարարությունը նախկինում ղեկավարած պաշտոնյա՝ ի՞նչ կարծիքի եք սպասվող փոփոխության մասին։

-Մյուս գերատեսչություններին ևս թողնելը քննչական մարմիններ ես սխալ եմ համարում, ՆԳՆ-ն այդ խնդիրը կարող է ինքը լուծել։ Ժամանակին կարողացել է, այդ մոդելն ունենք մենք։ Օգտվեք այդ մոդելից՝ մինչև խաղաղություն կլինի, էն ժամանակ նոր կարող ես քեզ մի քիչ թուլացնել։ Այսօր թիվ մեկ խնդիրը երկրի անվտանգությունն է՝ բանակի, ՆԳՆ-ի առաջ։ Այս ամենը պետք է կատարել ո՛չ թե սիրողական մակարդակով, ո՛չ թե երկու-երեք ոչ հաջող թարգմանություններով, այլ մտածված։ Օրինակ՝ ես չեմ լսել ԱԱԾ-ի մի կոմպետենտ անձնավորություն իր նկատառումներն ասի, Դատախազությունն ի՞նչ գնահատական է տալիս, նախկին կադրերը, որ բավականին կոմպետենտ են, ի՞նչ են ասում։ Եվ հետո, կառույցը ստեղծելուց պետք է իմանանք՝ ո՞րն է նպատակը, խնդիրները որո՞նք են լինելու, էդ խնդիրները լուծելու համար ի՞նչ ֆունկցիաներ պետք է տալ ստորաբաժանումներին, որպեսզի խնդիրները լուծեն և մեր վերջնանպատակին հասնենք։ Բացի այդ, մի քիչ էդ մարդկանց սոցիալական վիճակը պետք է բարելավվի, ողբալի վիճակում են այդ մարդիկ։

-Ոստիկանությունը մեր երկրում ասոցացվել է օրվա իշխանության ճնշման գործիքի հետ՝ ընդդիմադիրների նկատմամբ։ Եթե այն ժամանակ երկրի ղեկավարը ոստիկանապետին էր իջեցնում ընդդիմության ցույցը ցրելու հրաման, այսօր կիջեցնի նախարարին, որն էլ՝ ոստիկանապետին։ Բովանդակային փոփոխություն ո՞ր պարագայում կարող է լինել, որ ՆԳՆ-ն լինի ոչ թե իշխանական, այլ պետական ինստիտուտ։

-Ես առայժմ զուտ տեսնում եմ քաղաքական քննարկումներ՝ էս քաղաքական կուսակցությունն ասում է՝ լավ է, մյուսն ասում է՝ վատ է։ Երբ խոսքը վերաբերում է համակարգին, մենք պետք է մի բան ֆիքսենք, որ առաջին հերթին զուտ մասնագիտական քննարկումներ պիտի տեղի ունենան՝ պրոֆեսիոնալները խոսեն, քաղաքական գործիչները հետևեն մասնագիտական թոհուբոհին, և երբ պատրաստի մոդելը կտան քննարկումների արդյունքում, նոր արդեն քաղաքական ուժերը խառնվեն, քննարկեն լիազորությունները՝ ազատման, նշանակման, հաշվետվությունների հարցում։ Մեզ մոտ հակառակն է՝ քաղաքական ուժերը տալիս են իրար, սկսում են ինչ ասես ասել՝ մոռանալով համակարգը։ Պետական կառավարման համակարգն ամեն ինչ ունի՝ ինտելեկտ, հիշողություն, մենակ հոգի ու սիրտ չունի, դու պիտի կարողանաս էդ համակարգն ստեղծել, արդեն էստեղ գալիս է երկրորդ կարևոր պահը, առանց որի հնարավոր չէ՝ քաղաքական կամքի խնդիրը։ Առանց քաղաքական կամքի դու միշտ կարող ես էդ կառույցը՝ ամենապուպուշ, ամենաթավշյա, օգտագործել քո քաղաքական նպատակների համար, եթե քաղաքական կամք չդրսևորես, որ սա հասարակական կարգը պաշտպանելու, հանցագործության դեմ պայքարելու կառույց է։ Դրա համար էլ էդ պրոֆեսիոնալների քիթը տրորում են, փչանում են, կորչում են, հասկանո՞ւմ եք։ Ներքին գործերի համակարգը պետք է շտկել գիտական մոտեցումներով, դու պիտի կարողանաս հակակշիռ ստեղծես՝ ՆԳՆ-ն՝ ԱԱԾ-ին, ԱԱԾ-ն՝ քննչականին, քննչականը՝ դատավորին, այնպես չլինի, որ ով մոտ է իշխանությանը, իր կառույցը դարձնի եսիմ ինչ։

-Ներքին անվտանգությունից խոսենք այսօր ուժեր կան, որ խոսում են ապստամբությունից, զինված հեղաշրջումից, պետական շենքեր գրավելուց։ Ներքին անվտանգությունը խաթարող գործոններ տեսնո՞ւմ եք։ Իրավապահ համակարգերում կա՞ն մասնիկներ, որ ունակ են զինված հեղաշրջման մեջ մտնել, ապստամբել։

-Էդ կարգի հռետորաբանությունը՝ լինի իշխանությունների, թե՝ ընդդիմության կողմից, ինձ համար անընդունելի է։ Շրջապատներդ նայեք, տեսեք՝ ինչ են անում, ինչ քանակի զորք է եկել Կարսում զորավարժություն անցկացնելու․․․ ի՞նչ ապստամբություն, համախմբման մասին է խոսքը, թողե՛ք ձեր ամբիցիաները, մի քիչ հոգ տարեք այս երկրի մասին, սերն ու ատելությունը դարձրել եք անտանելի բան, էսպես չի կարելի։ Էդ առումով ես կարևորում եմ նաև իրավապահ մարմիններին։ Նորից եմ ասում՝ չի կարելի նման հռետորաբանությամբ խոսել։ Մենք պետք է կարողանանք իրավիճակը լուրջ գնահատել․ սիրում ես, չես սիրում, ատում ես, չես ատում՝ սրանք ուրիշ կատեգորիաներ են, բայց ո՛չ պետական շինարարության։ Ես մտածում եմ, որ բոլորը պիտի հասկանան՝ շահող չի լինելու, միանշանակ։ Էս երկրում կան մարդիկ, ուժեր, երկիր սիրող, խաղաղության արժեքը գնահատող՝ արժանապատիվ խաղաղության, մենք կիսատ գործ ունենք, չի՛ կարելի խռովել էս երկրից, էս պետությունից, մենք դեռ անելիք ունենք։ Մեր սերունդներին պիտի գամենք էս հողին ու ջրին, էս բոլորը պիտի հաղթահարենք՝ ո՛չ ապստամբությամբ, ո՛չ իրար գլուխ ջարդելով, երկուսին եմ խոսքս ուղղում՝ ոչ մի հռետորաբանություն ընդունելի չէ՝ ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության կողմից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան