Պատերազմի առնչությամբ շատ հարցեր կան, որ պարզաբանման կարիք ունեն. Գևորգ Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
01.08.2026 | 14:49
ChatGPT-ի նման հարթակները աշխատում են այս գործարանների շնորհիվ. Փաշինյանը Գագարինում է
01.08.2026 | 14:26
Պետությունը Լոռի բերդ համայնքին է տրամադրել 8 միավոր տեխնիկա
01.08.2026 | 13:53
Մ-17 ԱԱ. Մուրադ Ղարիբյանը, Գրիշա Գևորգյանը և Վարուժան Ասլանյանն անհաջող մեկնարկեցին
01.08.2026 | 13:33
 NYMEX․Ոսկու գինը նվազել է 0.65%-ով և կազմել 4049.10 դոլար
01.08.2026 | 13:20
Դավիթ Խուդաթյանը Լոռու մարզում ծանոթացել է շինարարական և սուբվենցիոն ծրագրերի ընթացքին
01.08.2026 | 13:01
Վարչապետը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
Բոլորը

Պատերազմում պարտություն կրելու պատճառները տարբեր էին: Ակնհայտ է, որ 1994թ. զինադադարից հետո Ադրբեջանն ամեն օր զինվում էր: Արդյո՞ք դրան համարժեք են եղել մեր գործողությունները նախորդ 27 տարիներին։ Կարծում եմ՝ ոչ: Այդ տարիներին Ադրբեջանը հսկայական զինտեխնիկա է կուտակել, և բալանսը շեղվել է հօգուտ իրենց: Երբ որ թողել ենք, որ երկար տարիներ այդ բալանսը պահպանվի, ակնհայտ էր, որ մի օր դա բերելու էր պատերազմի և ցավալի հետևանքների։ Factor.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

«Երբ մենք եկել ենք իշխանության, առաջին հերթին փորձել ենք այդ բալանսը հնարավորինս մեղմացնել, բանակին ուղղված հատկացումները 30 տոկոսով ավելացվել են, բայց մեկ-երկու տարվա ընթացքում հնարավոր չէր հասնել մեծ արդյունքների»,- նշեց պատգամավորը:

Նա նաև ընդգծեց, որ պատերազմի ընթացքում խնդիրներ եղել են. «Եթե խնդիրներ եղած չլինեին, 1000-ից ավելի գործ կհարուցվե՞ր: Քաղաքական իշխանությունը շահագրգռված է, որ իրականությունը պարզվի, որովհետև ժողովրդի մոտ էլ հարցեր կան, զինվորների մոտ էլ»:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ իշխանությունը չի համաձայնում, որ պարիտետային հանձնաժողով ստեղծվի, որպեսզի այդ հարցերին պատասխան տրվի, Պապոյանը պատասխանեց. «Մեր Սահմանադրությամբ և ԱԺ կանոնակարգ օրենքի կարգավորումներով կա լուծում առաջարկող մարմին, որը կոչվում է քննիչ հանձնաժողով: Մենք պատրաստ ենք քննիչ հանձնաժողով ստեղծել, աջակցել, անհրաժեշտության դեպքում երկարացնել նրա գործունեության ժամկետը, որպեսզի կարողանա քննել այն, ինչ անհրաժեշտ է: Մենք դրան ոչ միայն դեմ չենք, այլև շահագրգիռ ենք, որ ստեղծվի: Մենք վստահ ենք մեր ազնվության ու մեր գործողությունների վրա, բայց կարծես թե ինչ-որ շրջանակներ այդքան էլ ցանկություն չունեն մասնակից լինել այդ պրոցեսին։ Մենք ցանկություն ունենք, որովհետև մեզ համար կան չպարզաբանված հարցեր և մենք ուզում ենք, որ իրավապահների աշխատանքին զուգահեռ, նաև քաղաքական ուսումնասիրություններ կատարվեն, և նաև քաղաքական գնահատական տրվի այդ ամենին: Մենք որևէ կաշկանդվածություն չունենք, բայց ցանկանում ենք, որ հանձնաժողովը ստեղծվի օրենքով: Կարևոր է, թե ինչ կազմ կունենա գնահատական տվող հանձնաժողովը, ասենք՝ ո՞վ գա գնահատական տա, ՀՀԿ-ն կամ ՀՅԴ-ն արդեն տվել են գնահատական, ընդ որում՝ առանց ուսումնասիրության, հիմա գան՝ ի՞նչ անեն: Որոշ կուսակցություններ պատրաստ չեն համագործակցել: Կան ուժեր, որ շահագրգիռ են, որ քննարկեն և հասկանան՝ ճիշտը որն է: Կարծում եմ՝ արդյունավետ եղանակը քննիչ հանձնաժողովի ստեղծումն է, ինչպես եղել է Ապրիլյան պատերազմի դեպքում: Եվ, իհարկե, նաև զուգահեռ քրեական գործերով պետք է գնալ մինչև վերջ, ճշմարտությունը պետք է բացահայտվի»:

Մանրամասները՝ տեսանյութում: