Իշխանությունը չի ուզում հեռանալ, մենք պետք է կոտրենք իր ոտքերը, հենարանները. Վազգեն Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Եթե նոյեմբերի 9-ի հայտարարությամբ պատերազմը դադարել է, ապա Սյունիքին վերաբերող գաղտնի հուշագրով Ադրբեջանը շարունակում է գրավել Հայաստանը։ Այսօր հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց ընդդիմության ժամանակավոր կառավարության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ մեկնաբանելով օրերս հրապարակված գաղտնի փաստաթուղթը։

«Պատերազմը դադարեցվեց նոյեմբերի 9-ի հայտարարությամբ՝ այն պայմանով, որ դրանում նշված կետերը կատարվում են ու պատերազմը դադարում է, կողմերը մնում են իրենց տեղերում կանգնած։ Բայց պարզվեց, որ բացի եռակողմ հայտարարությունից՝ կա նաև գաղտնի ստորագրված մի փաստաթուղթ՝ 6 կետանոց, որով հակառակորդը շարունակում է առաջ շարժվել՝ նոր տարածքներ գրավելով արդեն Հայաստանի տարածքում։ Գրված էր, որ զորքերը կանգնած են մնում իրենց դիրքերում, բայց մեր զորքը Զանգելանից ու Կուբաթլուից դեպի Սյունիք նահանջեց Նիկոլ Փաշինյանի հրամանով»,- ասաց Մանուկյանը։

Նրա կարծիքով` իշխանությունն ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությամբ փորձում է արգելել լրատվամիջոցներին հայտնել ճշմարտությունը Սյունիքի մասին։

«Ոնց որ 44 օր պատերազմի ժամանակ մեզ համոզում էին, որ մենք հաղթելու ենք, ու մենք հավատում էինք, որովհետև փակել էին մամուլը, հիմա էլ նույնն են անում՝ փակում են մամուլը»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ այս ամենը վկայում է, որ գաղտնի փաստաթուղթը միակը չէ ու բացի դրա 6 կետերից՝ կան էլի պայմանավորվածություններ։

Նա նաև նշեց, որ եթե նման փաստաթուղթ բացահայտվեր տարիներ առաջ, ժողովուրդը դուրս կգար փողոց, բայց այսօր ժողովուրդն այնքան հարվածներ ստացավ, որ կարծես թե համակերպվում է ամեն ինչի հետ:

«Զարթնե՛ք, մեր հայրենիքը մեր աչքի առջև կործանում են մինչև վերջ»,- սթափության կոչ արեց Մանուկյանը։

«Այսպիսի դավաճանություն, որ երկրի ղեկավարը ժողովրդի մեջքի հետևում ծախի պետություն, չէինք տեսել… Մեզ պետք է համաժողովրդական շարժում, որպեսզի կարողանանք ազատվել այս իշխանությունից: Իշխանությունը կամավոր չի հեռանալու, մենք պետք է կոտրենք իր ոտքերը, իր հենարանները»,- ընդգծեց Մանուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: