Նոր իշխանությունը կարճ ժամանակամիջոցում կտրվեց իրականությունից․ Կարեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
Բոլորը

Իշխանության աշխատանքը ոչ բնականոն է, որի հետևանով ունենք բազմաթիվ խնդիրներ: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը՝ հավելելով, որ իշխանությունը ոչ թե աշխատանք է իրականացնում, այլ իներցիայով է առաջ գնում:

«Ճգնաժամ է, դա նշանակում է, որ քաղաքական իշխանությունը չի կարողանում արժեքներ առաջարկել հասարակությանը: Հասարակության մեջ կա դժգոհություն, բայց այդ դժգոհության դուրս հորդելու ճանապարհը չկա: Արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում հասարակությունը կարող էր իր դժգոհությունն ու վերաբերմունքն արտահայտել իր քվեի միջոցով: Այժմ իշխանությունները հրաժարվում են այդ ճանապարհից, ինչը բերելու է ավելի մեծ լարվածության, և վաղ թե ուշ իշխանությունը հանգելու է արտահերթ ընտրություններ անցկացնելու մտքին»,- նշեց պատգամավորը:

Նա նաև հավելեց, որ ընդդիմությունն իր պայքարը պետք է շարունակի առանց դադարի և առանց ընկճվելու: Պատգամավորի դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ կառավարությունն ի վիճակի չէ իրականացնել ճգնաժամային կառավարում:

Ըստ Սիմոնյանի՝ նոր իշխանությունը, ինչպես նախկին իշխանությունները, կտրվել է իրականությունից. «Նոր իշխանությունները շատ ավելի կարճ ժամանակամիջոցում կտրվեցին իրականությունից և չեն պատկերացնում, թե ինչ է կատարվում երկրում»:

Մանրամասները՝ տեսանյութում: