Նոր իշխանությունների հնարքներից մեկը, որով տիրում են զանգվածներին, տեղեկատվական քաոսն է և սեփական նախագծերը չհրապարակելը։ Այսօր հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։ «Ո՛չ կոռուպցիայի դեմ պայքարը, ո՛չ նախկիններին դատելն ազգային ծրագիր չեն։ Դրանց տակ թաքնվելն ազգային ծրագիր կարող է լինել, բայց՝ բացասական ծրագիր։ Հստակ խոսքի, ծրագրերի բացակայությունը դառնում է տեղեկատվական քաոսի միջոց, որը …

