Ադրբեջանը 2020թ․ 2․6 մլրդ դոլար է ծախսել պաշտպանության ոլորտի համար

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ադրբեջանի կառավարությունը 2020 թվականին երկրի զինված ուժերի պաշտպանական կարողությունների ամրապնդման, նյութատեխնիկական ապահովման բարելավման համար պետական բյուջեից հատկացրել է 4 մլրդ 426․8 մլն մանաթ՝ 2 մլրդ 604 մլն դոլար։ Այս մասին ասվում է այդ երկրի Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունում։

Նշվում է, որ սա 36․1 տոկոսով ավելին է 2019 թվականի հատկացումների համեմատ։ Նախարարության հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ 2020թ․ բյուջեով պաշտպանական ծախսերի համար հատկացվել է 3 մլրդ 787․5 մլն մանաթ՝ 2․2 մլրդ դոլար։ Սակայն պետբյուջեի իրական ծախսերը հաստատված ցուցանիշը գերազանցել են 639․3 մլն մանաթով կամ 376 մլն դոլարով։

Ֆինանսների նախարարությունը հաղորդել է, որ պետբյուջեից լրացուցիչ միջոցներ են հատկացվել նոր ռազմական տեխնիկայի գնման, զինծառայողների նյութական աջակցության, ռազմաճակատ ուղարկվածների ու մոբիլացված քաղաքացիների համար։

Նշենք նաև, որ Ադրբեջանի 2021թ․ բյուջեով պաշտպանության ու ազգային անվտանգության ծախսերը կրկին ավելացվում են՝ նախատեսվում է հատկացնել 4 մլրդ 585 մլն մանաթ։ Օրենքի համաձայն՝ պաշտպանության ոլորտին կհատկացվի 1 մլրդ 934 մլն մանաթ, ազգային անվտանգությանը՝ 260 մլն 612 հազար մանաթ, սահմանապահ ծառայությանը՝ 281 մլն 620 հազար մանաթ, պաշտպանության ու ազգային անվտանգության ոլորտի ուսումնասիրություններին՝ 3 մլն 901 հազար մանաթ, պաշտպանությանն ու ազգային անվտանգությանն առնչվող գործունեության մյուս ոլորտներին՝ 2 մլրդ 105 մլն մանաթ։ Սա 2020 թվականի ծախսերից ավելի է 20․5 տոկոսով։

Էմմա Չոբանյան